Fastex Պրեմիեր Լիգայի 23-րդ մրցափուլի խաղային երկրորդ օրը տեղի է ունեցել մեկ հանդիպում։ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում «Փյունիկը» կարողացել է վստահ հաշվով առավելության հասնել Գյումրիի «Շիրակի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6, սեփականն ընդունելով միայն 1 գնդակ։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» կրճատեց միավորների տարբերությունը երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուի» նկատմամբ՝ հասցնելով այն 1-ի։ «Փյունիկն» այժմ ունի 43 միավոր։ Անցկացրած 20 խաղերից հետո «Շիրակը» շարունակում է մնալ 25 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 6:1 (3:0)
Երևան, «Ջունիոր Սպորտ»
Մրցավար՝ Արթուր Գդլյան
Գոլերը՝ Սանի Բուհարի 12’ Մատաս Վարեյկա 21’, Սերժ Դեբլե 41’, Թեմուր Ջիկիա 47’, Միխայիլ Կովալենկո 75’, Ժոել Ֆյո Դոր Բոպեսու 90+4’ (Փյունիկ) Ռոբերտ Դարբինյան 80’ (Շիրակ)