Fastex Պրեմիեր Լիգայի 2024-25 մրցաշրջանի խաղարկությունում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցան 19-րդ մրցափուլի վերջին երկու հանդիպումները: «Արարատը» գոլառատ խաղում 2:3 հաշվով զիջեց «Վեստ Արմենիային», իսկ մրցումային օրվա վերջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահներից «Ալաշկերտին» և կարողացավ նվազագույն հաշվով պարտության մատնել մրցակցին։ Հանդիպման միակ ու հաղթական գոլն իր ակտիվում գրանցեց Իվան Իգնատևը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» իր միավորների քանակը հասցրեց 38՝ վերադառնալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 2:3 (2:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Մարտին Գրիգորյան 12’, Զախար Տարասենկո 58’, Արթուր Քարտաշյան 77’ (Վեստ Արմենիա) Բի Քրիստ Իլարիոն Գուռ 18’, 19’ (Արարատ)
Խաղի արձանագրությունը
«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1:0 (0:0)
Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Իվան Իգնատև 90’+5
Խաղի արձանագրությունը