Հետ
28.11.2024 16:16

«Ուրարտուն» մրցակցի հարկի տակ պարտության մատնեց «Գանձասարին»

Նոյեմբերի 28-ին կայացավ Fastex Պրեմիեր Լիգայի 18-րդ մրցափուլի «Գանձասար» - «Ուրարտու» հանդիպումը: Հյուրերը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության հետնապահի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ «Ուրարտուն» հաղթեց 4:0 հաշվով և միավորների պաշարը հասցրեց 35՝ հավասարվելով «Արարատ-Արմենիայի» հետ։ «Գանձասարը» շարունակում է երկու միավորով մնալ վերջին հորիզոնականում։

 

«Գանձասար» - «Ուրարտու»՝ 0:4 (0:0)
Երևան, Ջունիոր Սպորտ
Մրցավար՝
Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Կարեն Մելքոնյան 52’ Իվան Իգնատև 73’, 80’, Էրիկ Փիլոյան 90’+6


Խաղի արձանագրությունը