Fastex Պրեմիեր Լիգայում մեկնարկել է 2024/25 մրցաշրջանի խաղարկության 14-րդ մրցափուլը։ Մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող «Վեստ Արմենիան» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ալաշկերտի» դարպասը և միավորների քանակով շրջանցել վերջինիս՝ հայտնվելով 9-րդ հորիզոնականում։ Հետնապահ «Գանձասարն» էլ կարողացել է արտագնա խաղում՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալ «Շիրակի» հետ։ «Գանձասարի» համար սա միայն երկրորդ միավորն էր և ակումբն եզրափակում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 14 միավորով 6-րդն է։
«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2:0 (1:0)
Երևան, «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Զախար Տարասենկո 45+3’(11մ), 57’
Խաղի արձանագրություն
«Շիրակ» - «Գանձասար»՝ 0:0 (0:0)
Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Խաղի արձանագրություն