Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության 14-րդ մրցափուլում տեղի ունեցան վերջին երկու հանդիպումները։ Խաղային օրվա առաջին հանդիպումում գործող չեմպիոն «Փյունիկը» արտագնա դիմակայությունում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը՝ իր ակտիվում միավորների քանակը հասցնելով 28-ի։ Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Փյունիկն» այժմ միայն մեկ միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Արարատ-Արմենիան» էլ սեփական հարկի տակ կարողացավ կամային հաղթանակ տոնել ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Առաջինը բաց թողնելով գնդակ՝ արդեն առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան» հաջողացրեց մրցակցի դարպասն ուղարկել երեք գնդակ։ Երկրորդ խաղակեսում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գոլով․ արդյունքում՝ 4:2 և «Արարատ-Արմենիան» 27 միավորով երրորդն է։
«Արարատ» - «Փյունիկ»` 0:2 (0:1)
Երևան, Հանրապետական մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Յուսուֆ Օլայտան Օտուբանջո 28’, Սերժ Դեբլե 81’
Խաղի արձանագրությունը
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Տենտոն Յեննե 22’, 34’ , Արմեն Համբարձումյան 45+2’, 52’ (Արարատ-Արմենիա), Արայիկ Էլոյան 17’, Միսակ Հակոբյան 86’ (ԲԿՄԱ)
Խաղի արձանագրությունը