ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություններ է կատարել Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում: Մասնավորապես, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր մարզադաշտի խոտածածկի ոչ բարվոք վիճակով պայմանավորված՝
10-րդ մրցափուլի Նոա -Արարատ-Արմենիա հանդիպումը նշանակված ս/թ դեկտեմբերի 4-ին, ժամը 18։00-ին տեղափոխել է Երևան «Հանրապետական» մարզադաշտ։
1-ին մրցափուլի Նոա - Գանձասար հանդիպումը նշանակված ս/թ դեկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին նույնպես տեղափոխել է Երևան «Հանրապետական» մարզադաշտ։
Նշանակված հանդիպումների օրերը և ժամերը անփոփոխ են։
3-րդ մրցափուլի Նոա - Վեստ Արմենիա հանդիպումը նշանակված ս/թ դեկտեմբերի 15-ին, ժամը 16։00-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանիանվան մարզահամալիր մարզադաշտից ևս տեղափոխել է Երևան «Հանրապետական» մարզադաշտ։ Փոխվել է նաև խաղի մեկնարկը, որը տեղափոխվել է ժամը 17։00։