ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություններ է կատարել Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ և 23-րդ մրցափուլերի խաղացանկերում:
Մարտի 9-ին նշանակված 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրից տեղափոխվել է Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտ: Հանդիպման սկիզբը՝ ժամը 16:00-ին:
Փոխվել է նաև 23-րդ մրցափուլի մարտի 15-ին Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամը: 18:00-ի փոխարեն հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին: