Հետ
31.08.2024 21:14

«Վանը» և «Ուրարտուն» հաղթանակներ տարան

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ մրցափուլում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ երկու հանդիպում։

Չարենցավանի «Վանը» վստահ հաղթանակ տոնեց՝ սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ Արմենիայի» դարպասը։ «Ուրարտուի» կազմում էլ դուբլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը՝ օգնելով պարտության մատնել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ «Գանձասարին»՝ 2:0: «Վանն» ու «Ուրարտուն» իրենց ակտիվում այժմ ունեն 10 միավոր և հավասարվեցին «Արարատին»։

«Վան» - «Վեստ Արմենիա»՝ 6:0 (4:0)
Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝
Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Ջոն Բատիգի 14’, 43’, 56’,  Տիմուր Ռուդոսելսկի 17 (ինքնագոլ), Կարեն Նալբանդյան 45’, Մոմո Տուրե 69’

Խաղի արձանագրությունը

«Ուրարտու» - «Գանձասար»՝ 2:0 (1:0)
Երևան, Ուրարտու մարզադաշտ
Մրցավար՝ 
Տիրան Երիցյան
Գոլերը՝ Կարեն Մելքոնյան 13’, 90+8’

Խաղի արձանագրությունը