Հետ
11.07.2024 22:25

ԿԼ. «Նոան» և «Ուրարտուն» մեկնարկեցին հաղթանակներով

Հուլիսի 11-ին «Նոան» և «Ուրարտուն» անցկացրին ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» հետ: Առաջին խաղակեսն անցավ գոլազուրկ պայքարում: Հանդիպման հաշիվը բացվեց միայն 81-րդ րոպեին, տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Գրեգորիոն: Րոպեներ անց՝ 90-րդ րոպեին, Ալեքսանդր Միլկովիչը կրկնապատկեց «Նոայի» առավելությունը՝ ձևավորելով խաղի վերջնական հաշիվը:

«Ուրարտուն» առաջին հանդիպումն անցկացրեց մրցակցի հարկի տակ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Հանդիպման 11-րդ րոպեին «Կալևն» առաջ անցավ հաշվի մեջ: Էդգար Մովսեսյանը 28-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 77-րդ րոպեին դուբլ ձևակերպեց:

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն հուլիսի 18-ին, «Ուրարտուն» կխաղա Երևանում, «Նոան»՝ Սկոպյեում: