Չեմպիոնների Լիգայի 2024-25 խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկն» ոչ-ոքի՝ 0:0 ավարտեց արտագնա հանդիպումն ընդդեմ Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի»։ Առաջին հանդիպումը կայացավ Հունգարիայի Մեզեկեվեշդ Վարոսի մարզադաշտում։ Դիմակայության երկրորդ խաղը կընդունի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին։