Հետ
11.07.2024 14:40

Կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկության վիճակահանությունը

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունները: 
 

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որի հիման վրա էլ ձևավորվեց առաջնության խաղացանկը::


1․ «Վեստ Արմենիա»
2․ ԲԿՄԱ
3․ «Նոա»
4․ «Արարատ»
5․ «Վան»
6․ «Փյունիկ»
7․  «Ուրարտու»
8․ «Արարատ-Արմենիա»
9․ «Ալաշկերտ»
10․ «Գանձասար»
11. «Շիրակ»



Առաջին տուրը բաց է թողնելու «Վեստ Արմենիան»։
Մրցափուլի մյուս զույգերը ձևավորվել են հետևյալ կերպ՝


ԲԿՄԱ – «Շիրակ»
«Նոա» - «Գանձասար»
«Արարատ» - «Ալաշկերտ»
«Վան» - «Արարատ-Արմենիա»
«Փյունիկ» - «Ուրարտու»


Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին:
Խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: