Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը։
«Ուրարտուն» տանը 3։0 հաշվով գերազանցեց «Սյունիքին»՝ գրանցելով առաջին հաղթանակը Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
23-րդ րոպեին հաշիվը բացեց Միգել Կարդոսոն։ 2-րդ կեսում երևանյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Բռունո Միշելը։ Նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն հստակ իրացրեց 2 11-մետրանոց։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 4 միավորով կիսում է 5-րդ հորիզոնականը «Փյունիկի» հետ։ «Սյունիքը» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 3
«Ուրարտու» - «Սյունիք»՝ 3։0
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլերը՝ Միգել Կարդոսո 23, Բռունո Միշել 84, 90+1
Խաղի արձանագրությունը