Հետ
14.08.2026 00:01

«Նոան» պարտվեց «Սիոնին» ու լքեց Կոնֆերենցիաների լիգան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Սիոնին» ու դիմակայությունում ընդհանուր 3։4 հաշվով լքեց պայքարը։ 

25-րդ րոպեին հայկական ակումբին առաջ մղեց Հելդեր Ֆերեյրան՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։ 53-ին տանտերերից պատասխան գոլը խփեց Ուինսլի Բոտելին։ 10 րոպե անց շվեյցարական ակումբի հաղթանակն ապահովեց Բալտասարը։

Այսպիսով, Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» ավարտեց եվրագավաթային ճանապարհը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման 3-րդ փուլ
«Սիոն» - «Նոա»՝ 2։1
Մարզադաշտ՝ «Տուրբիյոն»
Մրցավար՝ Դավիդ Սմայց
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 25, Ուինսլի Բոտելի 53, Բալտասար 63