Հետ
07.07.2026 21:34

ՉԼ որակավորման առաջին փուլ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»

Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթանակով սկսեց պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: 

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը տանը 2:0 հաշվով գերազանցեց «Ռիգային»: 63-րդ րոպեին հաշիվը բացեց Հուգո Օլիվեյրան:

86-ին երևանյան ակումբի առավելությունը մեծացրեց Կառլոս Էնրիկե Ֆրանկա Ֆրեյրեսը՝ խփելով առաջին գոլը «Արարատ-Արմենիայում»:

Դիմակայության 2-րդ մրցավեճը կկայանա հուլիսի 14-ին՝ Լատվիայում: 

Չեմպիոնների Լիգա, որակավորման առաջին փուլ 
«Արարատ-Արմենիա» - «Ռիգա»՝ 2:0
Մարզադաշտ՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Կլիմ Զամբրոդա
Գոլերը՝ Հուգո Օլիվեյրա 63, Կառլոս Էնրիկե Ֆրանկա Ֆրեյրես 86