Հետ
12.08.2025 12:12

Փոփոխություններ Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում

ՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել նաև Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում, մասնավորապես․

3-րդ մրցափուլի (ՊԼ-012) «Գանձասար» - «Նոա» խաղը՝ նշանակված 17․08․2025 թվականին՝ սկիզբը ժամը 20։00-ին Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, տեղափոխվել է «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր»-ում՝ սկիզբը ժամը 20։00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա ««Նոա» ՖԱ» ՀԿ-ն։

Համապատասխանաբար 16-րդ մրցափուլի (ՊԼ-077) «Նոա» - «Գանձասար» խաղը՝ նշանակված «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր»-ում, տեղափոխվում է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «« Գանձասար» ՖԱ» ՀԿ-ն։

3-րդ մրցափուլի (ՊԼ-015) «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը՝ նշանակված 17․08․2025 թվականին՝ սկիզբը ժամը 20։00-ին «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր»-ում, հետաձգվել է։