Հետ
13.09.2023 21:02

Փոփոխություններ են տեղի ունեցել 8-րդ և 10-րդ մրցափուլերի խաղացանկերում

ՀՖՖ Մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը փոխել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ մրցափուլի «Ուրարտու»-«Վան» հանդիպման անցկացման վայրը։ Սեպտեմբերի 19-ին նշանակված խաղը Ուրարտու-1 մարզադաշտից տեղափոխվել է Արմավիրի Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 16:00-ին:

Փոխվել է նաև 10-րդ մրցափուլի «Ուրարտու»-ԲԿՄԱ հանդիպման անցկացման վայրը: Սեպտեմբերի 28-ին նշանակված խաղը Ուրարտու-1 մարզադաշտից տեղափոխվել է Արմավիրի Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 15:00-ին: