Հետ
27.02.2023 15:30

Փոխվել է «Շիրակ»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրը

ՀՖՖ Մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը փոխել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ մրցափուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրը։  

Մարտի 6-ին նշանակված խաղը Գյումրու «Քաղաքային» մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտ, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Արարատը»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին: