Հետ
07.08.2026 21:55

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» ու «Սարդարապատը» հաղթեցին 2-րդ անընդմեջ խաղում

Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը:

Կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ`տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը:

Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ալիունե Նդուրը: Րոպեներ անց հյուրերից պատասխանեց Միգել Ռայանին: Հանդիպման ավարտից 9 րոպե առաջ Մանուել Տուլիպայի թիմին հաղթանակ պարգևեց Բենին:

Զուգահեռաբար մրցեցին «Արարատը» ու «Սարդարապատը»:

Առաջնության նորեկը նույնպես տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը: Գոլերը խփեցին Լևոն Վարդանյանն ու Լևոն Պետրոսյանը: «Արարատից» հեղինակության գնդակը գրանցեց Վարազդատ Հարոյանը: Սա 33-ամյա պաշտպանի առաջին արդյունավետ գործողությունն էր նոր թիմում:

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 2:1
Մրցավար`
Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ` Վ.Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը` Ալիունե Նդուր 22, Միգել Ռաջանի Կարդոսո 31, Բեռնարդո Օլիվեիրա Դիաս 81
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Արարատ» -
«Սարդարապատ»` 1:2
Մրցավար` Դավիթ Մկրտչյան
Մարզադաշտ` «Հանրապետական»
Գոլերը` Լևոն Վարդանյան 20, Լևոն Պետրոսյան 28, Վարազդատ Հարոյան 79
Խաղի արձանագրությունը