Հետ
06.08.2026 22:15

ԿԼ․ «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սիոնի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի դիմակայության առաջին խաղում «Նոան» տանը ոչ-ոքի խաղաց «Սիոնի» հետ։

5-րդ րոպեին երևանյան ակումբից հաշիվը բացեց Հելդեր Ֆերեյրան՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։ 8 րոպե անց հյուրերից պատասխանեց Վինսլեյ Բոտելին։

Րոպեներ անց տանտերերին առաջ մղեց Գոռ Մանվելյանը։ Առաջին կեսում իրադարձություններն այսքանով չավարտվեցին։ 20-րդ րոպեին «Սիոնից» 2-րդ դեղինը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Նիաս Հեֆտին։ 

2-րդ խաղակեսում շվեյցարական ակումբից վերջնական հաշիվն ամրագրեց Իլյաս Շուարեֆը։ «Նոան» ևս հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով․ 65-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ստոն Մամբոն։ 

«Նոա» - «Սիոն» դիմակայության պատասխան մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 13-ին, Շվեյցարիայում։ 

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման 3-րդ փուլ
«Նոա» - «Սիոն»՝ 2։2
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Մեթյու Դե Գաբրիել
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 5, Վինսլեյ Բոտելի 13, Գոռ Մանվելյան 20, Իլյաս Շուարեֆ 57