Հետ
19.09.2026 23:17

Ոչ-ոքիներ՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ», ԲԿՄԱ - «Սարդարապատ» խաղերում 

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը։ Կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Աբովյանում ընդունեց «Փյունիկին»։ 

Լարված ու գոլառատ պայքարում թիմերը հաղթողին չպարզեցին՝ 3։3։ Վահե Գևորգյանի թիմից աչքի ընկան Մուիս Ադեբայո Հուսեյնը, Կարեն Նալբանդյանն ու Դոմի Մասումոն։ 

Նռնագույններից 1 գոլ խփեց Վիտինես Չիմոյո Ժոաո Կուեմբոն, իսկ Իասոնաս Պիկիսը դուբլ գրանցեց։ Վճռորոշ գոլը նա խփեց հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ։ 

Օրվա մյուս մրցավեճում հաղթողին չպարզեցին նաև ԲԿՄԱ-ն ու «Սարդարապատը»՝ 1։1։ 90+5-ին սեփական դարպասը գրավեց ու բանակայիններին առաջ մղեց Քրիստ Յանն Լագոն։

1 րոպե անց իր թիմի համար 1 միավոր փրկեց Համլետ Մինասյանը։ «Սարդարապատը» 12 միավորով 5-րդն է։ ԲԿՄԱ-ն 8 միավորով 8-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 8
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 3։3
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Իասոնաս Պիկիս 5, 90+6, Վիտինես Չիմոյո Ժոաո Կուեմբո 21, Մուիս Ադեբայո Հուսեյն 43, Կարեն Նալբանդյան 75, Դոմի Ժորես Մասումո 84
Խաղի արձանագրությունը 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 8
ԲԿՄԱ - «Սարդարապատ»՝ 1։1
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Քրիստ Յանն Լագո 90+5 (ԻԳ), Համլետ Մինասյան 90+6

Խաղի արձանագրությունը