Հետ
10.10.2026 21:35

Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը

Միջազգային դադարից հետո կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը։ Մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Գանձասարին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Տանտերերից 51-րդ րոպեին հաշիվը բացեց Խալիլ Սամանի Ահմադը։ Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ վերջնական հաղթանակն ապահովեց Պետրոս Ավետիսյանը։

«Վանը» միավորների թիվը հասցրեց 7-ի ու 10-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարը» նախավերջինն է 3 միավորով։ 

Օրվա մյուս մրցավեճում տեղի ունեցավ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»։ Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։

27-րդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Սերոբյանը։ 6 րոպե անց տանտերերին պատասխանեց Դոմի Ժորես Մասումոն։ Այս խաղից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 20 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում։

«Ալաշկերտը» 4-րդն է 16 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 9
«Վան» - «Գանձասար»՝ 2։0
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Խալիլ Սամանի Ահմադ 51, Պետրոս Ավետիսյան 81
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 9
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1։1
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արթուր Սերոբյան 27, Դոմի Ժորես Մասումո 33
Խաղի արձանագրությունը