Փոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի Ալաշկերտ-Սյունիք խաղի անցկացման վայրը։ Այն Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպման օրն ու ժամն անփոփոխ են։ Մրցավեճը կմեկնարկի 17։00-ին։