«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Շեմրոկ Ռովերսի» դարպասը:
Հաշիվը բացեց Սանդրո Լիման, կրկնապատկեց՝ Զիդան Բանժակին։
75-րդ րոպեին վնասվածք ստացավ և պատգարակով դաշտը լքեց Կամո Հովհաննիսյանը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Դուբլինում։
Հաղթողը հաջորդ փուլում կմրցի «Էգնատիա» - «Ցելիե» դիմակայության ուժեղագույնի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Արարատ-Արմենիա» - «Շեմրոկ Ռովերս»՝ 2:0
Մրցավար՝ Դեյվիդ Դիքինսոն
Մարզադաշտ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Գոլեր՝ Սանդրո Լիմա 51՛, Զիդան Բանժակի 81՛