Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի դիամակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ցելիեի» նկատմամբ։
21-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց հյուրերից Սվիտ Սեշլարը։ Մինչև ընդմիջում երևանյան ակումբը պատասխանեց մրցակցին․ 38-րդ րոպեին տուգանայինից գոլ խփեց Արթուր Սերոբյանը։
70-րդ րոպեին Հայաստանի գործող չեմպիոնին հաղթանակ պարգևեց փոխարինման մտած Կառլոս Ֆրանսան։ Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, Սլովենիայում։
Չեմպիոնների լիգա, որակավորման 3-րդ փուլ
«Արարատ-Արմենիա» - «Ցելիե»՝ 2։1
Մրցավար՝ Իվան Կրուժլյակ
Գոլերը՝ Սվիտ Սեշլար 21, Արթուր Սերոբյան 31, Կառլոս Ֆրանսա 70