Հետ
20.08.2026 23:51

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ավարտեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ հանդիպումը։

20-րդ րոպեին երևանյան ակումբին առաջ մղեց Ալեքսանդրոս Մալիսը։ 13 րոպե անց մրցակցից պատասխան գոլը հեղինակեց Նիկուշոր Բանկուն՝ ամարագրելով հանդիպման վերջնական հաշիվը։

 «Ունիվերսիտատեա Կրայովա» - «Արարատ-Արմենիա» դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Երևանում։ 

Եվրոպա Լիգա, որակավորման փլեյ-օֆֆ
«Ունիվերսիտատեա Կրայովա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։1
Մարզադաշտ՝ Իոն Օբլեմենկո
Մրցավար՝ Նիկոլաս Ուոլշ
Գոլերը՝ Ալեքսանդրոս Մալիսը 20, Նիկուշոր Բանկու 33