Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը։ Առաջին խաղում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Սյունիքին»։ Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։
37-րդ րոպեին Չարենցավանը ներկայացնող ակումբի՝ ընթացիկ մրցաշրջանում 2-րդ գոլը հեղինակեց Տիգրան Գևորգյանը։ 4 րոպե անց «Սյունիքից» Սամվել Սարգսյանը խփեց պատասխան գոլը։
Թիմերը վաստակեցին առաջին միավորները և շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Վան» - «Սյունիք»՝ 1։1
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Տիգրան Գևորգյան 37, Սամվել Սարգսյան 41