Հետ
21.08.2026 13:04

Օգոստոսի 23-ին «Արարատ-Արմենիա» – «Սարդարապատ» խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում

ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղացանկում։

Օգոստոսի 23-ին «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում» ժամը 21։00-ին նշանակված «Արարատ-Արմենիա»–«Սարդարապատ» խաղը տեղափոխվել է «Հանրապետական» մարզադաշտ։ Դաշտի տերը «Արարատ-Արմենիան» է։ Հանդիպման օրն ու ժամը անփոփոխ են։