Երևանի Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի «Արարատ-Արմենիա» - «Սպարտա» Պրահա հանդիպումը։
Երևանյան ակումբը պարտվեց 1։4 հաշվով։ Մեր թիմից 55-րդ րոպեին միակ գնդակը խփեց Բրունո Վիլսոնը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին, մրցակիցը լեհական «Յագելոնիան» է։