Հետ
20.09.2026 20:18

«Արարատ-Արմենիան» ու «Արարատը» 3 միավոր վաստակեցին

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ Արմենիան» 8-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ։

18-րդ րոպեին տանտերերի կազմից Սուրեն Ծառուկյանը գրավեց սեփական դարպասը։ 23-ին երևանյան ակումբի առավելությունը մեծացրեց Խուլիո Բուենոն։

10 րոպե անց Կառլոս Ֆրանսան մեծացրեց իր թիմի առավելությունը։ 2-րդ կեսում «Շիրակից» Նարեկ Ջանոյանը խփեց տանտերերի հեղինակության գնդակը։ 

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 19-ի ու շարունակում է հետապնդել առաջատար «Նոային»։ «Շիրակը» 10 միավորով 7-րդն է։

Օրվա մյուս մրցավեճում «Արարատը» Սիսիանում նվազագույն հաշվով առավելության հասավ «Սյունիքի» նկատմամբ։ Միակ գնդակը 2-րդ կեսում գրանցեց Սինդու Բակայոկոն։ 

«Արարատը» 9 միավորով 8-րդն է, «Սյունիքը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 8
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։3
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Գոլերը՝ Սուրեն Ծառուկյան 18 (ԻՔ), Խուլիո Բուենո 23, Կառլոս Ֆրանսա 33, Նարեկ Ջանոյան 77

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 8
«Սյունիք» - «Արարատ»՝ 0։1
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ՝ Սիսիան Քաղաքային
Գոլը՝ Սինդու Ջունիոր Բակայոկո 77
Խաղի արձանագրությունը