Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը։
17-րդ րոպեին հաշիվը բացեց Միգել Քարդոսոն, ապա առավելությունը մեծացրեց Վելոսա Միգելը։ 33-րդ րոպեին Արման Ղազարյանն ամրագրեց վերջնական հաշիվը։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 11 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարը» նախավերջինն է 3 միավորով։
Տուրի մյուս մրցավեճում 8-րդ անընդմեջ հաղթանակը գրանցեց «Նոան»։ Պաբլո Գարսիայի թիմը 2։0 հաշվով գերազանցեց «Վանին»։
66-ին հաշիվը բացեց Մարկո Լազետիչը։ 9 րոպե անց Հելդեր Ֆերեյրան ապահովեց տանտերերի վերջնական հաղթանակը։
«Նոան» միավորների թիվը հասցրեց 24-ի ու 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վանը» 4 միավորով 10-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 8
«Գանձասար» - «Ուրարտու»՝ 0։3
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Մարզադաշտ՝ Ջունիոր Սպորտ
Գոլերը՝ Միգել Քարդոսո 17, Վելոսա Միգել 18, Արման Ղազարյան 33
Խաղի արձանագրությունը
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 8
«Նոա» - «Վան»՝ 2։0
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Մարկո Լազետիչ 66, Հելդեր Ֆերեյրա 75
Խաղի արձանագրությունը