Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» տանը 5։2 հաշվով գերազանցեց «Վանին»։ Հանդիպման ընթացքում գրանցվեց 3 հեթ-տրիք։
Երևանյան ակումբից 2-ական գոլ խփեցին Միգել Քարդոսոն ու Օէգե Սիետսե Վան Լինգենը։ Չարենցավանցիներից՝ Խալիլ Սամանի Ահմադը։
«Ուրարտուից» ավելացված ժամանակի 3-րդ րոպեին աչքի ընկավ նաև Միքայել Միրզոյանը։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 15 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Վանը» 10-րդն է 7 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 10
«Ուրարտու» - «Վան»՝ 5։2
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Գոլերը՝ Միգել Ռաջանի Քարդոսո 25, 64 , Խալիլ Սամանի Ահմադ 18, 56, Օէգե Սիետսե Վան Լինգեն 54 , 86, Միքայել Միրզոյան 90+3
Խաղի արձանագրությունը