Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը։ Առաջին խաղում «Ալաշկերտը» խոշոր` 5:1 հաշվով հաղթեց «Սյունիքին»։
Տուգանայինից կատարած հարվածներով դուբլի հեղինակ դարձավ Կարեն Նալբանդյանը։ Հայ ֆուտբոլիստը մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 6-ի։
Մեկական անգամ էլ աչքի ընկան Դոմի Մասումոն, Մոմո Տուրեն ու Ֆիլիպ Էջիկեն։ Հյուրերից հեղինակության գոլը խփեց Քոբի Էննինգը։ Այս խաղից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 4-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Սյունիքը» 5 միավորով մնաց 11-րդ տեղում։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 10
«Ալաշկերտ» - «Սյունիք»՝ 5։1
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Կարեն Նալբանդյան 29, 68, Դոմի Մասումո 36, Մոմո Տուրե 45, Ֆիլիպ Էջիկե 85, Քոբի Էննինգ 87