Հետ
16.10.2026 18:38

Փոփոխություն Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղացանկում

ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղացանկում։

 «Սարդարապատ» - «Ուրարտու» խաղը՝ նշանակված 24․10․2026-ին՝ ժամը 15։30-ին Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում, տեղափոխվել է «Երևան ՈՒրարտու-1» մարզադաշտ։ 

Այն վերանշանակվել է 22․10․2026-ին՝ ժամը 19։00-ին։ Դաշտի տերը կլինի «Սարդարապատը»։