Հետ
17.10.2026 23:11

«Արարատը» և «Շիրակը» հաղթողին չպարզեցին

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը։

Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հանդիպեցին մրցաշարային աղյուսակի անմիջական հարևաններ «Արարատը» ու «Շիրակը»։ Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։

41-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Պատրիկ Վիկտոր Հանձոնգոն։ 69-ին Համլետ Մնացականյանը պատասխանեց մրցակցին՝ ամրագրելով վերջնական հաշիվը։

Գյումրին ներկայացնող ակումբը 11 միավորով 7-րդն է։ «Արարատը» 8-րդն է նույնքան միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 10
«Արարատ» - «Շիրակ»՝ 1։1
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»
Գոլերը՝ Պատրիկ Վիկտոր Հանձոնգո 41, Համլետ Մնացականյան 69
Խաղի արձանագրությունը