Հետ
31.10.2026 19:16

«Շիրակը» Գյումրիում կամային հաղթանակի հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը։ Շիրակը Գյումրիում ընդունեց ԲԿՄԱ-ին ու կամային հաղթանակի հասավ՝ 2։1։

Հաշիվը բացեցին հյուրերը․ առաջին րոպեին առաջին գրոհով Սուրեն Կիրակոսյանը գրավեց մրցակցի դարպասը։ 26-ին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց Ռաֆիկ Միսակյանը։

Մրցավեճի ավարտից 9 րոպե առաջ տանտերերի հաղթանակն ապահովեց Մեսամբա Բամբան։ Սա 5 տուր անց Վարդան Բիչախչյանի թիմի առաջին հաղթանակն էր, որի շնորհիվ «Շիրակը» միավորների թիվը հասցրեց 14-ի։ 

ԲԿՄԱ-ն 8 միավորով նախավերջինն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 12
«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 2։1
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Սուրեն Կիրակոսյան 1, Ռաֆիկ Միսակյան 26 (11մ),եսամբա Բամբա 81 
Խաղի արձանագրությունը