Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Ֆրիդոմ Արենայում ընդունեց «Ուրարտուին» և հաղթեց 1։0 հաշվով։ Միակ գնդակը 87-րդ րոպեին հեղինակեց Միխայիլ Կովալենկոն։
Այս հաղթանակի շնորհիվ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 28-ի, գերազանցեց «Արարատ-Արմենիային» և հավասարվեց առաջատար «Նոային»։ Նռնագույնները, սակայն, մեկ հանդիպում ավելի են անցկացրել։
«Ուրարտուն» 16 միավորով մնաց 6-րդ տեղում։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 12
«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 1։0
Մարզադաշտ՝ Ֆրիդոմ Արենա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլը՝ Միխայիլ Կովալենկո 87
Խաղի արձանագրությունը