Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը։ Վերջին խաղում «Նոան» Աբովյանի Վ․Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Փյունիկին»։
Մրցափուլի կենտրոնական մրցավեճում թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։ 31-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Դանիիլ Կուլիկովը։ 2-րդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Մարկո Լազետիչը խփեց պատասխան գոլը։
Այս արդյունքի շնորհիվ «Նոան» ու «Փյունիկը» ընթացիկ մրցաշրջանի 2 անպարտելի թիմն են։ Պաբլո Գարսիայի սաները 28 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Նռնագույնները 22 միավորով եզրափակում են լավագույն եռյակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 10
«Նոա» - «Փյունիկ»՝ 1։1
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 31, Մարկո Լազետիչ 51
Խաղի արձանագրությունը