Հետ
18.10.2026 19:11

Արայիկ Էլոյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։

Միակ գնդակը 10-րդ րոպեին հեղինակեց Արայիկ Էլոյանը։ Հայ ֆուտբոլիստի համար այս գնդակը 5-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8 միավորով 9-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 10
ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 0։1
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Գոլը՝ Արայիկ Էլոյան 10