Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց լեհական «Յագելոնիային»։
Երևանյան ակումբից հաշիվը 11-րդ րոպեին բացեց Զիդան Բանջուքին։ Հետագայում մրցակցին հաջողվեց 3 գոլ խփել ու հաղթել։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 2 պարտությամբ 33-րդն է մրցաշարային աղյուսակում։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 22-ին՝ տնային խաղում կհանդիպի նիդեռլանդական ԱԶ «Ալկմարին»։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, Տուր 2
«Յագելոնիա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։3
Մարզադաշտ՝ Բելոստոկի Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Անաստասիոս Պապապետրու
Գոլերը՝ Զիդան Բանջուքի 11, Կամիլ Յուզվյակ 13, Ռոդրիգո Կոնսեյսան 38, Ուսման Սոու