Հետ
04.10.2025 22:15

Fastex Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» 3 միավոր վաստակեց, «Արարատը» խուսափեց պարտությունից

Fastex Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» 5-1 հաշվով գերազանցեց «Վանին»:

Նռնագույններից հեթ-տրիքի հեղինակ դարձավ Մարիուս Նուբիսին: Դուբլով աչքի ընկավ Գևորգ Տառախչյանը:

Այս խաղից հետո երևանյան ակումբը 16 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը «Նոայի» և «Ուրարտուի» հետ:

Չարենցավանը ներկայացնող ակումբը 8 միավորով 6-րդն է:

«Փյունիկ»-«Վան»՝ 5-1

Մարզադաշտ՝ Վ․ Թումասյանի անվան մարզահամալիր

Մրցավար՝ Յուրա Մահտեսյան

Գոլերը՝ Մարիուս Նուբիսի, 27, 42, 79, Գևորգ Տարախչյան, 38, 48 - Պետրոս Աֆաջանյան, 90 (11մ)

Խաղի արձանագրությունը

Նույն տուրում «Արարատը» ԲԿՄԱ-ի դեմ խաղում խուսափեց պարտությունից՝ 2-2:

Ալբերտ Սաֆարյանի թիմի համար մեկ միավոր փրկեցին Մամադու Դումբիան և Յայա Սոգոդոգոն:

«Արարատ»-ԲԿՄԱ՝ 2-2

Մարզադաշտ՝ Հանրապետական

Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան   

Գոլերը՝  Մամադու Դումբիա, 49, Յայա Սոգոդոգո, 75 - Նարեկ Հովհաննիսյան, 8 (11մ), Համլետ Սարգսյան, 36

 

Խաղի արձանագրությունը