ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություններ է կատարել Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ մրցափուլի խաղացանկում:
Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում նշանակված «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը վերանշանակվել է ապրիլի 23-ին: Հանդիպման մեկնարկի ժամը և վայրը մնացել են անփոփոխ: