Հետ
20.04.2025 21:49

«Նոան» և «Արարատ-Արմենիան» հաղթանակ են տոնում

Fastex Պրեմիեր Լիգայում ապրիլի 20-ին տեղի ունեցած երկու հանդիպումներով ավարտվել է 27-րդ մրցափուլը։


«Արարատ-Արմենիան» արտագնա խաղում պարտության է մատնել Չարենցավանի «Վանին», իսկ առաջատար «Նոան» նվազագույն հաշվով հաղթել է հետնապահ «Գանձասարին»՝ մրցաշարային աղյուսակում իր անվան դիմաց միավորների քանակը հասցնելով 64-ի։ «Արարատ-Արմենիան» իր հերթին 51 միավորով հավասարվել է երկրորդ հորիզոնականում ընթացող «Ուրարտուին»։

 

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 2-3 (2-2)
Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝
Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Մարիուս Նուբիսի 15’, Ժիրայր Շաղոյան 45’, 48’ (Արարատ-Արմենիա), Իզուչուկվու Օկոնկվո 8’, Ջուլիեն Էյմար Բատիոնո 45+8’ (Վան)

Խաղի արձանագրությունը

 

«Նոա» - «Գանձասար»՝ 1-0 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝
Վարդան Վարդումյան
Գոլը՝ Գոռ Մանվելյան 72’ (11մ․)

Խաղի արձանագրությունը