Fastex Պրեմիեր Լիգայի նախավերջին մրցափուլն ավարտվեց երկու խաղով։ Մայիսի 24-ին կայացած առաջին խաղում «Ուրարտուն» 4:2 հաշվով հաղթեց «Արարատին», իսկ ավելի վաղ արդեն չեմպիոն հռչակված «Նոան» սեփական հարկի տակ կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ-Արմենիայի» դարպասը։
Խաղից հետո տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ «Նոան» ստացավ Fastex Պրեմիեր Լիգայի հաղթողի գավաթը։
«Արարատ» - «Ուրարտու»՝ 2:4 (1:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Ջեյմս Ջոնա 42 ’, Կեսե Փոլ Հենրի Բա 90+4 ’ (Արարատ), Կարեն Մելքոնյան 3’, Արտեմի Գունկո 52’, Արտյոմ Պոլյարուս 66’, Վլադիսլավ Յակովլև 85’(Ուրարտու)
Խաղի արձանագրությունը
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2:0 (1:0)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Սերգեյ Մուրադյան 26 ’, Մարսել Ժակի Վիրժիլ Պինսոն 49 ’