Fastex Պրեմիեր Լիգայի վերջին 33-րդ մրցափուլի խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության է մատնել «Նոային»։ Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձել է Սարգիս Մեթոյանը՝ հաղթական գոլը խփելով հանդիպման 20-րդ րոպեին։ «Ալաշկերտն» առաջնությունն ավարտում է 9-րդ տեղում իր ակտիվում ունենալով 26 միավոր։
«Ալաշկերտ» - «Նոա»՝ 1:0 (1:0)
Արմավիր, Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ
Մրցավարը՝ Տիրան Երիցյան
Գոլը՝ Մեթոյան 20’