Fastex Պրեմիեր Լիգայի 26-րդ մրցափուլը մեկնարկեց ապրիլի 11-ին «Ալաշկերտ» — «Ուրարտու» հանդիպմամբ։ Կողմերը մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ։ Խաղային երկրորդ օրը տեղի ունեցավ երկու հանդիպում՝ «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց հետնապահ «Գանձասարին», իսկ «Վանը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»։
«Փյունիկը» 47 միավորով շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում, իսկ «Վանն» արդեն իր ակտիվում ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակում հաջորդում է «Փյունիկին»։
«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 1:1 (0:0)
Արմավիր, Հ. Տոնոյանի անվ. Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Տիխիյ Դմիտրի 68’(ԻԳ), Միքայել Միրզոյան 85’(11մ) (Ուրարտու)
Խաղի արձանագրությունը
«Գանձասար» - «Փյունիկ»՝ 1:3 (1:0)
Երևան, «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Սերհիյ Վակուլենկո 27’(ԻԳ), Յուսուֆ Օլայտան Օտուբանջո 66’, Ժոել Ֆյո Դոր Բոպեսու 68’, Մատաս Վարեյկա 90+7’ (Փյունիկ)
Խաղի արձանագրությունը
«Շիրակ» - «Վան»՝ 0:1 (0:0)
Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլը՝ Ջուլիեն Էյմար Բատիոնո 72’