Հետ
18.04.2025 21:52

Մեկնարկել է Fastex Պրեմիեր Լիգայի 27-րդ մրցափուլը

Fastex Պրեմիեր Լիգայում կայացած երկու հանդիպմամբ մեկնարկել է 27-րդ մրցափուլը։ «Արարատը» 3:2 հաշվով «Հանրապետական» մարզադաշտում պարտության է մատնել «Ալաշկերտին», իր հերթին ԲԿՄԱ-ն Ֆուտբոլի ակադեմիայում նույն հաշվով հաղթել է Գյումրիի «Շիրակին»։ ԲԿՄԱ-ն և «Շիրակը» այժմ ունեն 28-ական միավոր։ «Արարատն» իր միավորների քանակը հասցրել է 26-ի և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։



«Արարատ» - «Ալաշկերտ»՝  3:2 (1:2)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝
Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Քրիստոֆեր Բոնիֆեյս 2’ , Կեսե Փոլ Հենրի Բա 58’, 70’ (Արարատ) Յուրի Մարտիրոսյան 26’, Սարգիս Մեթոյան 33’ (Ալաշկերտ)
 

Խաղի արձանագրությունը

 

ԲԿՄԱ – «Շիրակ»՝ 3:2 (0:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝
Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Միսակ Հակոբյան 63’, 73’, Արայիկ Էլոյան 86’(11մ) (ԲԿՄԱ) Դոնալդ Ալվին Կոդիա 47’, Մորի Կոնե 55’ (Շիրակ)


Խաղի արձանագրությունը