Հետ
14.09.2026 15:04

Փոփոխություն Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկում

ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկում:

8-րդ տուրի «Արարատ» - «Սյունիք» խաղը՝ նշանակված 20․09․2026 թվականին՝ ժամը 20։00-ին «Երևան Հանրապետական» մարզադաշտում, տեղափոխվել է «Սիսիան քաղաքային» մարզադաշտ ժամը 16։00-ին, որտեղ դաշտի տերը «Սյունիքն» է։ Հանդիպման օրն անփոփոխ է։

Համապատասխանաբար 19-րդ տուրի «Սյունիք» - «Արարատ» խաղը՝ նշանակված «Սիսիան քաղաքային» մարզադաշտում, տեղափոխվել է «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ դաշտի տերը «Արարատն» է։