Հետ
29.07.2026 11:57

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է։

Մանուել Տուլիպայի թիմը Դուբլինում 1:2 հաշվով զիջեց «Շեմրոկ Ռովերսին», բայց հաղթեց դիմակայությունում և անցավ հաջորդ փուլ։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը խփեց Սանդրո Լիման։ 

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում երևանյան թիմը կմրցի «Ցելիեի» հետ։ Սլովենական թիմը պայքարից դուրս թողեց ալբանական «Էգնատիային»։

«Արարատ-Արմենիան» ապահովեց մասնակցությունն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Շեմրոկ Ռովերս» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1 , (առաջին խաղ՝ 0:2)
Մարզադաշտ՝ 
«Թալահթ» մարզադաշտ
Մրցավար՝ Սամ Բարոթ
Գոլեր՝ Մեթյու Հիլի 12, Աարոն Գրին 37 - Սանդրո Լիմա 74