Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտն» ընդունեց ռումինական «ՉՖՌ Կլուժին»:
Հայկական և ռումինական ակումբները փոխանակվեցին մեկական գնդակով։
Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ռաֆայել Ժեզուսը, հավասարեցրեց՝ Անդրես Սֆայթը:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռեդուլեսկու» մարզադաշտում։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Ալաշկերտ» - «ՉՖՌ Կլուժ»՝ 1:1
Մարզադաշտ՝ Ավանի Ակադեմիա
Մրցավար՝ Էլդորջան Համիթի
Գոլեր՝ Ռաֆայել Ժեզուս 35, - Անդրես Սֆայթ 47