Հետ
24.07.2026 12:11

ԿԼ որակավորման 2-րդ փուլ. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Զիմբրուի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Զիմբրուի» հետ։

Հաշիվը բացեց Շտեֆան Բիտկան: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Սանդրո Պերկովիչի սաներից պատասխանեց Վալենտին Կոստակեն։

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին Երևանում:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Զիմբրու» - «Նոա»՝ 1:1
Մարզադաշտ՝ Զիմբրու
Մրցավար՝ Կարլ Կոպել
Գոլեր՝ Շտեֆան Բիտկա 43 – Վալենտին Կոստակե 88